ԶԻՆ­ՎՈ­ՐԻ ԿՈՂ­ՔԻՆ, ԶԻՆ­ՎՈ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ…

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հե­րոս Կա­րո Քահ­քե­ջյա­նի ա­նու­նը կրող ՙԱզգ-Բա­նակ՚ բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ըն­դա­մե­նը ե­րեք տար­վա կեն­սագ­րու­թյուն ու­նի։ Սա­կայն այդ կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում հասց­րել է իր ՙձե­ռա­գի­րը ՚ թող­նել Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի սահ­մա­նա­յին ա­ռաջ­նագ­ծում։

Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով աշ­խար­հի տար­բեր ծի­րե­րում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րին միա­վո­րող-հա­մախմ­բո­ղը հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րի հան­դեպ ան­թա­քույց սերն է… Զին­վո­րի պաշ­պան­վա­ծու­թյան ու նրա բա­րե­կե­ցու­թյան հան­դեպ մտա­հո­գու­թյու­նը խոս­քից գոր­ծի վե­րա­ծե­լու հա­մար նրանք որ­պես հա­մախ­մբ­ման հար­թակ են ընտ­րել սոց­ցան­ցե­րը։ Հա­մախմ­բու­մը տե­ղի է ու­նե­ցել շատ ա­րագ և ըստ էու­թյան։ Եվ այ­սօր ար­դեն շուրջ 120՝ երկ­րի հոգ­սե­րով մտա­հոգ բա­րե­գործ­ներ ի­րենց գոր­ծուն ա­ջակ­ցու­թյամբ սա­տա­րում են հայ զին­վո­րին` փոր­ձե­լով ի­րենց լու­ման ներդ­նել բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում։ Նրանց բո­լո­րին միա­վո­րո­ղը հայ­րե­նի­քին օգ­տա­կար լի­նե­լու գա­ղա­փարն է։ Գա­ղա­փար, ո­րի շուրջ հա­մախ­մբ­վել են ոչ միայն ար­մատ­նե­րով ղա­րա­բաղ­ցի­նե­րը, այլև ֆրան­սա­հա­յեր, ա­մե­րի­կա­հա­յեր, համ­շե­նա­հա­յեր, բա­րե­րար­ներ ՌԴ Ստավ­րո­պո­լի ու Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սե­րից, Մոսկ­վա­յից ու Սանկտ Պե­տեր­բուր­գից և այլ քա­ղաք­նե­րից։
Բա­րե­գոր­ծա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ար­ցա­խյան աշ­խա­տանք­նե­րի կոոր­դի­նա­տոր Վրեժ Սարգ­սյա­նը մեկ առ մեկ թվար­կում է կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը… Նախ­նա­կան փու­լում բա­նա­կի հա­մար ու­ղար­կում էին մարտ­կոց­ներ, լվաց­քի մե­քե­նա­ներ, ան­կյու­նահղ­կիչ­ներ, գայ­լի­կոն­ներ (դռել) , մարտ­կո­ցով պտու­տա­կա­դար­ձիչ­ներ, հե­ռա­դի­տակ­ներ, անձրևա­նոց­ներ և զին­վոր­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ այլ ման­րու­մեծ պա­րա­գա­ներ։ Ո­րոշ ժա­մա­նակ անց, անհ­րա­ժեշտ ու­սում­նա­սի­րու­թյու­նից հե­տո, հան­գե­ցին այն մտ­քին, որ ա­վե­լի լավ է զբաղ­վեն շի­նա­րա­րու­թյամբ։ Նրանց նպա­տա­կաուղղ­ված ու հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի շնոր­հիվ կա­ռուց­վել, կա­հա­վոր­վել ու վերջ­նա­կան տես­քի են բեր­վել բազ­մա­թիվ բլին­դաժ­ներ, խրա­մաբ­ջիջ­ներ, դի­տա­կե­տեր, հրա­մա­նա­տա­րա­կան կե­տեր և այլն։ Միայն Նա­խիջևա­նի ուղ­ղու­թյամբ տաս­նյակ հա­զա­րա­վոր երկ­շարք-ե­ռա­շարք ան­վա­դո­ղեր են տե­ղադր­վել, լց­վել հո­ղա­շեր­տե­րով, որ զին­վորն ան­տե­սա­նե­լի, ան­փոր­ձանք ու պաշտ­պան­ված լի­նի։ Նաև քա­րե­րով ու ցան­ցե­րով են պատ­նեշ­ներ սար­քել։ Բա­րե­րար­նե­րից շա­տե­րը ծա­ռա­յել են ՊԲ-ում և ԶՈՒ-ում, ու լավ գի­տեն, թե զին­վո­րին ինչ է անհ­րա­ժեշտ, կամ ին­չի կա­րիք ու­նեն զո­րա­մա­սե­րում։

Շի­նա­նյու­թե­րի ձեռք­բեր­ման գոր­ծով Վ. Սարգ­սյանն ան­ձամբ է զբաղ­վում, և մշ­տա­պես հաշ­վե­տու է ՙԱզգ-Բա­նակ՚-ի հիմ­նա­դիր-պա­տաս­խա­նա­տու­նե­րին, վեր­ջին­ներս էլ ի­րենց հեր­թին ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են պա­հում ա­ռաջ­նագ­ծում ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի թափն ու ո­րա­կը։ Նրանց հա­մար խղ­ճի ու պատ­վի խն­դիր է ա­ռաջ­նագ­ծի կա­հա­վո­րու­մը… հան­կարծ թյուր կար­ծիք չս­տեղծ­վի, որ դիր­քե­րում անմ­խի­թար վի­ճակ է, պար­զա­պես դիր­քա­յին շի­նա­րա­րու­թյու­նը մշ­տա­կան վե­րա­նո­րո­գում ու կա­տա­րե­լա­գոր­ծում է պա­հան­ջում։ Վ. Սարգ­սյա­նը ա­ռաջ­նորդ­վում է խմ­բե­րի ա­վագ­նե­րի հրա­հան­գով, բա­րե­րար­նե­րից շա­տե­րին չի էլ ճա­նա­չում, նա էլ իր հեր­թին կար­ծում է, որ կարևորն ու ա­ռաջ­նա­յի­նը դիր­քե­րի ամ­րա­շի­նու­թյունն է ու զին­վո­րի անվ­տան­գու­թյու­նը։ Նրանք այն­տեղ են, որ­տեղ ի­րենց կա­րի­քը կա, Թա­լիշ-Մա­տա­ղի­սից մինչև Ա­րաքս ու ա­մե­նուր, որ­տեղ սահ­ման է պա­հում հայ զո­րա­կա­նը։ Նրանց հա­մար զին­վո­րից բարձր ար­ժե­քը մեկ էլ հայ­րե­նիքն է, ո­րի մի պա­տառն այ­սօր ա­մեն­քի ու յու­րա­քան­չյու­րի ու­շադ­րու­թյան ու հո­գա­ծու­թյան կա­րիքն ու­նի։
Բա­րե­րար­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցել են նաև հայտ­նի հե­տա­խույզ Վո­վա Վար­դա­նո­վի հետ, նրա հրա­հան­գով ձեռք են բե­րել անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ և բա­ժա­նել ըստ տե­ղի ու ըստ պա­հան­ջի։ Աշ­խա­տան­քա­յին ճա­կա­տը մեծ է, սա­կայն նվի­րյալ­նե­րի օգ­տա­կար լի­նե­լու ցան­կու­թյունն ա­վե­լի է մեծ, ու նրանք կանգ առ­նե­լու մտադ­րու­թյուն չու­նեն, քա­նի դեռ ա­ռաջ­նագ­ծում կան չլուծ­ված խն­դիր­ներ։ Չեն մո­ռա­նում նաև տոն օ­րե­րին ա­ռաջ­նա­գիծ հասց­նել այն ա­մե­նը, ին­չը տո­նա­կան կդարձ­նի զին­վո­րի օ­րը։ Օգ­նում են նաև մշ­տա­կան ջրա­գիծ անց­կաց­նե­լու և սո­ցիա­լա­կան այլ խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում։ ՙԱզգ-Բա­նա­կը՚ բաց է հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար. որ­քան կուռ լի­նեն շար­քե­րը, այն­քան ա­րագ կլուծ­վեն խն­դիր­ներն ու կհարթ­վեն կնճ­ռոտ հար­ցե­րը։ Վ. Սարգ­սյա­նը հիմ­նա­կա­նում գոր­ծում է խմ­բի ան­դամ­նե­րի ցու­ցում­նե­րով, նրանք են ուղ­ղոր­դում, թե որ­տեղ ինչ­պի­սի աշ­խա­տանք­նե­րի կա­րիք ու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, նաև բա­նա­կի ին­ժե­նե­րա­կան ծա­ռա­յու­թյան պետն ու զո­րա­մա­սե­րի հա­մա­նուն ծա­ռա­յու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներն են օգ­նում, որ­պես­զի կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րը հաս­նեն ի­րենց վերջ­նան­պա­տա­կին։ Ոգևոր­ված ի­րենց հայ­րե­նան­վեր գոր­ծով ՙԱզգ-Բա­նակ՚ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը մտա­դիր են ոչ միայն ընդ­լայ­նել գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րը, այլև այդ գոր­ծին ներգ­րա­վել շատ-շա­տե­րին։ Նրանց հա­մար ո­չինչ ա­ռա­վել չի կա­րող լի­նել, քան զին­ծա­ռա­յո­ղի անվ­տան­գու­թյունն է։ Ա­հա թե ին­չու սր­տով են կապ­ված այդ ա­ռա­քե­լու­թյա­նը, և վս­տահ են, որ ի­րենց շար­քերն օր-օ­րի ստ­վա­րա­նա­լու են, և բա­րե­գործ­նե­րի ի­րենց բա­նա­կը բազ­մա­թիվ նո­րա­նոր ծրագ­րեր է կյան­քի կո­չե­լու։

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

http://artsakhtert.com/arm/index.php/army/item/29365-2020-07-27-11-45-35